Հոլանդաիայի Նեյմեգեն քաղաքի բնակելի տներից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով տուժել է առնվազն 40 մարդ։ Ըստ տեղական Omroep Gelderland հեռուստառադիոընկերության տեղեկությունների՝ նրանցից 5-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան։ Հրդեհից փլուզվել է շինության տանիքի մի մասը։ Նախնական տվյալներով՝ փլատակների տակ կարող են մարդիկ մնացած լինել։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու շտապ օգնության աշխատակիցները։ Հրդեհի տարածքից տարհանվել է ավելի քան 100 մարդ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հրդեհը հաջողվել է մարել։ Նախնական վարկածի համաձայն՝ հրդեհը բռնկվել է բնակելի շենքում գտնվող սրճարանից։