«Նորմանդական քառյակի» երկրների ԱԳ նախարարները կարող է հանդիպեն փետրվարի 24-ին Փարիզում: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է դիվանագիտական աղբյուրը:

«Նման հանդիպման հնարավորությունը քննարկվում է, այն կարող է տեղի ունենա եվրոպական մայրաքաղաքներից մեկում: Քննարկում ենք ամսաթիվն ու վայրը՝ Փարիզ, փետրվարի 24»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք, որ նախօրեին «նորմանդական քառյակի» ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցը, նրանք որոշել են մոտ ապագայում հանդիպել: