ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ փետրվարի 18-ին արված հայտարարությունից հետո կուսակցությունում պաշտոնական ոչ մի քննարկում տեղի չի ունեցել: Այս մասին NEWS.am-ին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԲՀԿ առաջնորդի՝ կուսակցության նախագահի պաշտոնը լքելու կամ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:

«Այսօր չեմ կարող Ձեզ որեւէ տեղեկատվություն տալ: Այսօր այնպիսի իրավիճակ է, որ կուսակցությունը, գիտեք, հայտարարություն է արել, որից հետո դեռեւս քննարկումներ պաշտոնապես տեղի չեն ունեցել ապագա վերադասավորումների կամ որոշակի Ձեր մատնանշած հարցերի վերաբերյալ:

Հույս ունեմ, որ երկուշաբթի-երեքշաբթի որոշակի տեղեկատվություն արդեն կլինի, թե ինչ քայլեր են տեղի ունենալու ԲՀԿ-ի ներսում»,- ասաց Վահան Բաբայանը: