Ռուսաստանի պետական բյուջեն տարեկան 180 մլրդ դոլար կկորցնի, եթե մեկ բարել նավթի գինը նվազի հասնելով 50 դոլարի։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ֆինանսների նախարարության երկարաժամկետ ռազմավարական պլանավորման դեպարտամենտի տնօրեն Մաքսիմ Օրեշկինի հայտարարությունը։
«Նավթի գինը 100 դոլարից նվազել է 50 դոլարի։ Այս 60-դոլարանոց անկումը բացասական ազդեցություն կունենա ռուսական արտահանման ծավալների վրա՝ տարեկան նվազեցնելով դրանք 180 մլրդ դոլարով»,- հայտարարել է Օրեշկինը Դաշնային խորհրդի քննարկումների ժամանակ


























