Փետրվարի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկային:

Նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել այդ պատասխանատու պաշտոնում: Կարեւորելով հայ-չեխական առկա առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը` նախարարԿարեն Ճշմարիտյանը վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի նպաստել այդ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը:

Դեսպան Պետր Միկիսկան, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի եւ ընդունելության համար, նշել է, որ 2014թ. կայացած հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը կարեւոր հիմք է հանդիսացել երկու երկրների առեւտրաշրջանառության ծավալներն ավելացնելու համար:

Հանդիպման ընթացքում դեսպանը նշել է, որ արդյունավետ համագործակցություն է իրականացվում Հայաստանի երկու մարզերի եւ Չեխայի համապատասխան ռեգիոնների միջեւ` գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում: Պետր Միկիսկան տեղեկացրել է նախարար Կարեն Ճշմարիտյանին այս տարի սեպտեմբերին «Արմենիաէքսպո» միջազգային ցուցահանդեսին չեխական ընկերությունների մասնակցության մասին:

Կողմերը քննարկել են նաեւ գյուղատնտեսության, ավիացիայի, որակի ենթակառուցվածքների, զբոսաշրջության եւ այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2015թ. կայանալիք հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերովմիջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգում ավելացնել որակի ենթակառուցվածքների ոլորտը, ինչպես նաեւ հանձնաժողովի նիստին մասնակից դարձնել հայ եւ չեխ գործարար համայնքի ներկայացուցիչներին` երկուստեք գործարար եւ ներդրումային ծրագրեր քննարկելու եւ իրականացնելու նպատակով: