Փետրվարի 27-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի կունենա հերթական բացօթյա մամուլի ասուլիսը, որի ընթացքում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար  Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա կուսակիցները կներկայացնեն երկրում տիրող քաղաքական վիճակի իրենց տեսլականը։ Այս մասին փետրվարի 20-ին Երեւանի Ազատության հրապարակում կայացած բացօթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Րաֆֆի Հովհաննսիյանը։

Նրա խոսքով՝ փետրվարի 21-ին «Ժառանգության» կուսակցության անդամները կմեկնեն Գյումրի՝ ներկա լինելու Ավետիսյանների ընտանիքի քառասնօրեքին։

«Մենք պատրաստ ենք նորից պայքարի դուրս գալ։ Մենք համագործակցության ենք  հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Գագիկ Ծառուկյանին, Նիկոլ Փաշինյանին, Ժիրայր Սեֆիլյանին եւ ինքնիշխան պետություն ստեղծման գործում շահագրգիռ բոլոր մյուսներին»,- նշել է Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը հայտարարել է, որ իր կուսակցությունը պատրաստ է հանդիպումներ անցկացնել բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության եւ հասարակական կազմակերպությունների հետ։ Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք համագործակցությունը Գագիկ Ծառուկյանի հետ, Հովհաննիսյանը պատասխանել է, որ  իր կուսակցությունը պատրաստ է համագործակցել բոլորի հետ։ «Մենք ոչ մի ձեւաչափից դուրս չեն եկել։ Երեք քաղաքական ուժերը համաձայնության էին եկել  այսօր՝ ժամը 16։00-ին, միջոցառում կազմակերպել, սակայն այսօր այստեղ ենք միայն մենք։ Սա պայքար է, եւ ես կոչ եմ անում չկորցնել հույսը, կոչ եմ անում կարդալ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք»-ը եւ այդ գրքից պայքարել սովորեկ»,- նշել է «Ժառանգության ղեկավարը։

Նշենք, որ բացօթյա մամուլի ասուլիսին լրագրողներից զատ, հավքվել էր 200 մարդ։ Նրանցից ոմանք ձեռքներին պահել էին Հայաստանի եւ ԵՄ դրոշները։ Եւս մեկ պաստառ վանկարկում էր. «Ո՛չ ԽՍՀՄ-ին հարկադրող Մաքսային միությանը»։