Գողական հավաքի մակարդակով փորձեցին կարգավորել Հայաստանում առաջացած ներքաղաքական խնդիրը։ Այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը։

Նա նկատել է, թե չի բացառվում, որ հանդիպման ընթացքում փորձել են վախեցնել եւ ահաբեկել վերացնել իշխանությունների համար վտանգավոր մարդուն։ «Ամենագլխավորը, այդ հանդիպման ընթացքում չեն քննարկվել ժողովրդին հուզող խնդիրները, հանդիպման մասնակիցներին չի հուզել Հայաստանի ապագան։ Այդ հաշտեցումը դուրս է քաղաքական լեգիտիմության սահմաններից»,- ասել է Հակոբյանը։

Միաժամանակ նա նշել է, թե ոչ ոք չի կարող 100 տոկսանոց վստահությամբ ասել, էե ինչի մասին են խոսել հանդիպմանը։ «Հստակ է մեկ բան՝ բնակչության 90 տոկոսը դեմ է ներկայիս իշխանությանը։ Ժողովուրդը փորձում է իր դժգոհությունը հայտնել՝ վստահելով այս կամ այն քաղաքական լիդերին։ Սակայն հերթական անգամ ժողովուրդը հիասթափվեց»,- ասել է Հակոբյանը։