Շեդիայում ձերբակալվել է 59-ամյա մի կին, որին կասկածում են 20 տարի շարունակ իր 3 երեխաներին փակի տակ պահելու մեջ։ Այս մասին  գրում է «Ռոսիյսկայա Գազետա»-ն։

Երեխաներն արդեն ավելի քան 20 են։ Նրանք ողջ կյանքում եղել են մոր հսկողության տակ եւ  նույնիսկ դպրոց չեն հաճախել։

Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ երեխաների հայրը 17 տարի շարունակ փորձել է կապ հաստատել նրանց հետ, սակայն ապարդյուն։ Կարծիք կա, որ ձերբակալված կինը հոգեկան խանգարումներ ունի։  Շրջանառվում է նաեւ այն վարկածը, որ կինը միտումնավոր ցանկացել է երեխաներին զրկել հոր հետ շփումից։

Ներկայումս ոստիկանությունը հետաքննություն է վարում։ Երեխաներին ազատությունից ապօրինի զրկելու  համար կնոջը սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում։