Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Լիտվայի եւ Լեհաստանի հետ համատեղ ուկրաինա-լեհ-լիտվական բրիգադի ստեղծման համաձայնագրի վավերացման մասին օրենք է ստորագրել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը։

«Բրիգադը ստեղծվում է ՄԱԿ ԱԽ մանդատի եւ Լիտվայի, Լեհաստանի ու Ուկրաինայի պատկան մարմինների կողմից կայացրած որոշումների  հիման վրա՝ միջազգային գործողություններին մասնակցելու նպատակով։ Համաձայնագիրը բաց է այլ երկրների մասնակցության համար»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Ուկրաինան, Լեհաստանն ու Լիտվան պայմանագիր էին ստորագրել LITPOLUKRBRIG եռակողմ ռազմական բրիգադի ստեղծման մասին։