Հայաստանի պաշտպանության նախարարության Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը փետրվարի 20-ին  ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե կողմերը քննարկեցին համագործակցության ընթացիկ խնդիրները եւ առաջիկա ծրագրերը` ուղղված միջազգային մարդասիրական իրավունքի խթանմանն ու ինտեգրմանը:

Հանդիպման ընթացքում ստորագրվեց  2015թ. Համագործակցության ծրագիրը,  որը ներառում է միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ տարբեր ուսումնական ծրագրեր, ինչպես նաեւ գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման եւ ՀՀ ԶՈՒ ու հանրության շրջանում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցառումներ: