Ռուսաստանում բանանի գինը այս տարվա հունվարին հասել է վերջին 15 տարիների ընթացքում գրանցած առավելագույն գնին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ 1 կգ բանանի գինը 2015թ. հունվարին, 2013թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 48 տոկոսով բարձր է եղել։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում բանանի գինը բացասական դինամիկա է ունեցել։ Եթե 2014թ. նոյեմբերին 1 կգ  բանանն արժեր 52.2 ռուբլի, ապա 2015թ. հունվարին՝ արդեն 70.8 ռուբլի։ Փետրվարին Մոսկվայի եւ մերձմոսկովյան շրջանի ցանցային խանութներում 1 կգ բանան արժեր 80-100 ռուբլի, իսկ ոչ ցանցային խանութներում՝ 120-130 ռուբլի։

X5 Retail Group ընկերության մամուլի քարտուղար Վլադիմիր Ռուսանովի խոսքով՝ բանանի գնի թանկացումը պայմանավորված է մատակարարների կողմից գնի բարձրացմամբ, ինչ էլ իր հերթին ռուբլու անկման հետեւանք է։