ՌԴ Սախալին կղզու հարավային ափերին փրկարարական գործողություններն են ձեռնարկվել ափից քշված սառցակտորի վրա մնացած ձկնորսներին տարհանելու համար։ Սիրողական ձկնորսներին փրկելու համար Մորդվինովի ծոց է մեկնել ՌԴ ԱԻՆ Խաբարովսկի ավիափրկարարական կենտրոնի Սախալինի շրջանի Մի-8 ուղղաթիռը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ շրջանային գլխավոր կոմիտեի հայտարարությունը։
«Մորդվինովի ծոցում ափից սառցաշերտ է պոկվել եւ հեռացել ափից 3 մետր հեռավորության վրա։ Ձկնորսները չեն կարող ինքնուրույն ափ դուրս գալ։ Ըստ ճշտված տեղեկությունների՝ սառցակտորի վրայից տարհանվել է 170 մարդ, մոտ 30 ձկնորս դեռ այնտեղ է»,- հայտարարել է ԱԻՆ ներկայացուցիչը։





























