Ինդոնեզիայի ոստիկանությունը ձեռնարկած գործողությունների արդյունքում առգրավել է 8.1 կգ մետամֆետամին եւ ձերբակալել Չինաստանից ղեկավարվող միջազգային հանցավոր խմբավորման 11 անդամների, որոնց թվում՝ ՉԺՀ եւ Նիգերիայի մեկական քաղաքացի։ Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի Ազգային ոստիկանության թմրանյութերի ապօրինի վաճառքի դեմ պայքարի վարչության ղեկավար Անջան Պրամուկա Պուտրան։

«Հուսամ, որ դատարանը նրանց բոլորին մահվան կամ  գոնե ցմահ բանտարկության կդատապարտի»,- մեջբերում է Jakarta Post պարբերականը ոստիկանության ներկայացուցչի հայտարարությունը։

Նրա խոսքով՝ կասկածյալ թմրավաճառները քարթրիջների եւ դիզել գեներատորների մեջ  թունավոր թուրմ են ներկրել մայրաքաղաք Ջակարտա եւ այնուհետեւ տարածել  դրանք երկրի խոշոր քաղաքներում։ Գործով առաջին ձերբակալությունները իրականացվել են հունվարին, ինչի շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբավորման ողջ ցանցը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։