ՌԴ  Սախալին կղզու հարավում տեղական ժամանակով 16։55-ի սահմաններում (Երեւանի ժամանակով 10։55) ավարտվել է ափից պոկված սառցաշերտի վրա մնացած ձկնորսների փրկարարական աշխատանքները։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԻՆ պետական վարչության մամուլի ծառայությունը։

«Բոլոր 224 ձկնորսներին ափ են հանել։ Նրանց կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում, բժշկական օգնության կարիք նույնպես չկա»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Սիրողական ձկնորսներին փրկելու համար Մորդվինովի ծոց է մեկնել ՌԴ ԱԻՆ Խաբարովսկի ավիափրկարարական կենտրոնի Սախալինի շրջանի Մի-8 ուղղաթիռը։

«Մի-8 ուղղաթիռի կատարած ստուգողական թռիչքը ցույց տվեց, որ սառցակտորի վրա մնացած մարդիկ չկան»,-ասված է հայտարարության մեջ, մեջբերում է «Ինտերֆաքս»-ը։

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին՝ օրվա երկրորդ կեսին, փրկարարները ահազանգ էին ստացել Մորդվինովի ծոցում ափից պոկված սառցաբեկորի վրա մնացած ձկնորսների մասին։ Փրկարարները գործողություններ են ձեռնարկել՝ նավակներով ափ հանելով ձկնորսներին։