Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը խոստացել է առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնալ Ուկրաինա, որպեսզի թեթեւացնի ուկրաինացիների կյանքը, գրում է ՏԱՍՍ-ը։ Այս մասին համապատասխան հայտարարությունը նախկին նախագահն արել է ր ռուսական Առաջին ալիքի եթերում։

«Ցավոք, ես չկարողացա ոչինչ անել։ Հավանաբար, ես դեռ ինչ-որ  բանի համար պետք եմ, եւ եթե խոսենք այսօրվա մասին, ապա առաջին իսկ հնարավորության դեպքում ես կվերադառնամ եւ կանեմ ամեն բան մարդկանց կյանքը թեթեւացնելու համար։ Հիմա գլխավոր խնդիրը պատերազմին վերջ տալն է»,- ասել է նա։