Ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքում 2015 թվականի մարտի 4-8-ին կկայանա հայ գրքի ցուցահանդես՝ «ARMEN'LIVRES»: Ըստ «Nouvelles d'Arménie»-ի, այս տարվա միջոցառումը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ցուցահանդեսի նախօրեին՝ մարտի 3-ին, հատուկ համերգ կկայանա, որին կմասնակցեն «Նաիրի» քվարտետը՝ Հայկ Դավթյանի ղեկավարությամբ, եւ Հայաստանից մեցցո-սոպրանո Աննա Մայիլյանը:
Գրքի ցուցահանդեսին կներկայացվեն ֆրանսերեն, հայերեն, անգլերեն եւ թուրքերեն գրքեր, կկայանան հանդիպում մի շարք հեղինակների հետ, կլինեն այլ միջոցառումներ: Մարտի 7-ին տեղի կունենա համաժողով-քննարկում՝ «Հայոց հարցից մինչեւ նանսենյան անձնագիր. ազգ, պետություն եւ հարկադիր տեղահանության» թեմայով:





























