Հայաստանում ռուս սահմանապահները շատ լավ հարաբերություններ ունեն  տեղի բնակիչների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության պետ գեներալ մայոր Վյաչեսլավ Բիրյուկովը։

«Պաշտոնի անցնելուց հետո ես եղել եմ բոլոր շրջաններում, հանդիպել մարզպետներին եւ քաղաքապետերին։ Ամենուր ջերմ մթնոլորտ է տիրում։ Կարելի է ասել, որ բնակչությունը սահմանապահներին վերաբերվում է հարազատի պես։ Վստահ եմ, որ ջերմ հարաբերությունները կշարունակվեն նաեւ հետագայում։ Անկեղծ շնորհակալ եմ մարզպետներին եւ քաղաքապետերին ավանդույթների պահպանման եւ զարգացման գործում բեղմնավոր գործունեության համար »,- նշել է Բիրյուկովը։