Հունաստանում Դոմոկոսի խիստ ռեժիմի բանտի վերահսկիչին սպանել են Աթենքից հյուսիս գտնվող Ստիլիդայի շրջանում գտնվող իր տան մոտ։ Դեպքի վայրում գտել են Կալաշնիկով ինքնաձիգի 18 պարկուճ եւ 9 մմ տրամագծով ատրճանակի 2 պարկուճ։

Հանցագործները դիմել են փախուստի, նրանց փնտրում են։