Ժամանակակից Սինգապուրի հիմնադիր, երկրի առաջին վարչապետ Լի Կուան Յուն (Lee Kuan Yew) տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները նրա մոտ թոքաբորբ են ախտորոշել եւ միացրել թոքերի արհեստական հովացման սարքին։ 91-ամյա Յուի գիտակցությունը տեղն է, հաղորդում է Reuters։
Ինչպես հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով իշխանությունների հայտարարությունները, Լի Կուան Յուի առողջական վիճակը կյուն է, ակայն ն դեռ կմնա հիվանդանոցում։
91-ամյա քաղաքական գործիչը հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 5-ին։ Բուժման կուրսից հետո նրա վիճակը կայունացել է, բայց նա դեռ մնում է հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
Լի Կուան Յուն Սինգապուրի առաջին վարչապետն է դարձել 1959 թվականին, երկրի անկախություն ձեռք բրելուց հետո։ Նա իշխանության է մնացել 31 տարի։
Յուն համարվում է Սինգապուրի «տնտեսական հրաշքի» հեղինակը, որը փոքր պետությունը վերածել է տնտեսապես բարգավաճող տերության։





























