Թուրքիայի բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի տարածքի մի հատվածը (սահմանից 200 մետր հեռու)։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունում, որը տարածվել է այսօր՝ փետրվարի 22-ին։ Սիրիայի տարածքի այդ հատվածում է գտնվում Սուլեյման Շահի դամբարանը։
Հիշեցնենք, որ այսօր գիշերը թուրք զինվորականները տրհանել են 40 զինվորների, որոնք պաշտպանում էին Շահի դամբարանը։ Նշենք, որ յդ տարածքը նախորդ տարվա աշնանից վերահսկում են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները։
Թուրքիան Սիրիայից իր զինվորների տարհանման գործողություն է անցկացրել
«Մեր զինվորականների կողմից տարհանված Սուլեյման Շահի մասունքները կտեղափոխվեն Էշմեի շրջան, սահմանից 200 մետր հեռավորության վրա, որտեղ հիմա թուրքական դրոշ է բարձրացվել»,հայտնել է Էրդողանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն լրագրողներին ասել է, որ սրբությունների տեղափոխումը «չի նշանակում որեւէ փոփոխություն դամբարանի կարգավիճակի մասին պայմանավորվածություններում», որպես Սիրիայում թուրքական անկլավի։ Նմանատիպ հայտարարություն է արել նաեւ Թուրքիայի ԱԳՆ-ն, ընդգծելով, որ դամբարանի տեղի փոփոխությունը կտարվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»։
Սուլեյման Շահի (1178-1236) դամբարանը գտնվում է Թուրքիայի իրավազորության ներքո համաձայն 1921 թվականին Ֆրանսիայի հետ կնքված պայմանագրի, քանի որ այդ ժամանակ Սիրիան Ֆրանսիայի գաղութն էր։
Դավութօղլուն հայտնել է, որ գիշերը երկու ռազմական գործողություն է իրականացվել. նախ տարհանվել են զինվորականները, սարկոֆագն ու Թուրքիայի ունեցվածքը, երկրորդով մեր վերահսկողության տակ ենք վերցրել Սիրիայի հետ սահմանակից Էշմե շրջանի տարածքը, նույն մակերեսով»։
«Գործողությանը մասնակցել է 39 տանկ, 57 զրահամեքենա, 100 միավոր ավտոտրանսպորտ եւ 572 զինվորական»,-ասել է Դավութօղլուն։




























