«Իսլամական պետություն» խմբավորումը զգալի վտանգ է ներկայացնում բրիտանացի երիտասարդների համար, եւ այդ խնդիրը միայն ուժային մեթոդներով հնարավոր չէ լուծել։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը այն բանից հետո, երբ երեք բրիտանացի դպրոցականներ փախել էին Թուրքիա, որպեսզի այնտեղ, ենթադրաբար անցնեն Սիրիայի հետ սահմանը եւ միանան «Իսլամական պետության» գրոհայիններին։
«Այս դեպքը հերթական ապացույցն է այն բանի, որ պատերազմն ընդդեմ իսլամական ծայրահեղականության չի կարելի հաղթել ոստիկանության օգնությամբ կամ սահմանների հսկողության ուժեղացմամբ»,-ասել է Քեմերոնը։
«Մեզնից յուրաքանչյուրը դպրոցներում, համալսարաններում, հասարակությունում պետք է իրենից կախված ամեն ինչ անի՝ ահաբեկչական գաղափարախոսության տարածումը խոչընդոտելու համար»,-ընդգծել է Բրիտանիայի վարչապետը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ ներկայումս առնվազն 600 բրիտանացիներ կռվում են «Իսլամական պետության» շարքերում։





























