ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Գորիսում եւ Սիսիանում այսօր՝ ժամը 17:30-ի դրությամբ թույլ ձյուն է տեղում։
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական ավտոճանապարհները բաց են:




























