5 մարդ զոհվել եւ 19 մարդ է տուժել Նիգերիայում 7-ամյա մահապարտ աղջնակի իրականացրած ահաբեկչության հետեւանքով:

Միջադեպը տեղի է ունեցել Յոբե նահանգի Պոտիսկում քաղաքի շուկայում:

Նիգերիայում գործող ոչ մի ահաբեկչական խմբավորում դեռեւս չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով France Press-ին:

Փետրվարի 11-ին նման միջադեպ էր տեղի ունեցել նաեւ նիգերիական Պոտիսկումե քաղաքում: Այն ժամանակ պայթյունն իրականացրել էին 10-ամյա մահապարտ-աղջիկները: