Խարկովում քայլերթի ժամանակ զոհվել են տեղական ակտիվիստներ Իգոր Տոլմաչովն ու ոստիկանության փոխգնդապետ Ռիբալչենկոն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:

«Ճանապարհի երկայնքով տեղակայված ձնակույտերում, որտեղով պետք է անցնեին հայրենասիրական տրամադրություններով խարկովցիները, նախապես հեռակառավորվող պայթուցիկ է պահված եղել: Երբ երթի մասնակիցների առաջին շարքերը հավասարվել են ձնակույտերին, պայթյուն է տեղի ունեցել»,- գրում է Գերաշչենկոն:

Նրա տվյալներով, վիրավորվել է 11 մարդ, այդ թվում՝ ցուցարարներին ուղեկցող 5 ոստիկան:

Հիշեցնենք, որ Խարկովում փետրվարի 22-ին Արժանապատվության երթի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել: Ավելի վաղ հաղորդվում էր 3 զոհի եւ 10 վիրավորի մասին: