Դեր Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցին հայտնվել է հակամարտության հետեւանքով ավերված անգին հուշարձանների ցուցակում։ Ցուցակը կազմվել էր CNN հեռուստաընկերության կողմից։

Հոդվածում նշվում է, որ Դեր Զորում Հայոց ցեղասպանության թանգարանը նվիրված է 1915-1923թթ.. սպանված հայերի հիշատակին։ Այն այցելում էին աշխարհի  բոլոր ծայրերից ժամանած հազարավոր ուխտավորներ։  Եկեղեցուց ու թանգարանից  բաղկացած համալիր կառույցը ավերվել էր «Իսլամական պետության» գրոհայինների կողմից 2014թ.։

Այդ ցուցակում է նաեւ Բեյրութի հին քաղաքը, Իրաքում ավերված Սամարրայի մեծ մզկիթը, Հալեպի մեծ մզկիթը, Նեմրութ ասորական քաղաքը, Սիրիայի Պալմիրա հնագույն քաղաքը եւ պատմության այլ մեծագույն հուշարձանները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ԻՊ գրոհայինները սիրիական Դեր Զոր անապատում պայթեցրել էին Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված Սրբոց Նահատակաց եկեղեցին։ Ահաբեկիչները ականապատել էին եկեղեցին եւ գործի դրել պայթուցիկ սարքը հեռակառավարման միջոցով, որից եկեղեցին ամբողջովին ավերվել էր։