Մոսկվա հաճախելիության թվաքանակով տարվա առաջին կեսում առաջին հինգ տեղերը զբաղեցրել են Ուզբեկստանը, Տաջիկստանը, Հայաստանը, Ուկրաինան եւ Ադրբեջանը։

Ինչպես հայտնում է Մոսկվայի զբոսաշրջության կոմիտեն, արտասահմանցի զբոսաշրջիկների հոսքը 2010 թվականի 6 ամիսների ընթացքում աճել է 18,4 տոկոսով։

«Արժե նշել, որ ԱՊՀ երկրներից Ռուսաստանի մայրաքաղաք գալիս են աշխատելու համար։ Սակայն, չնայած դրան, նրանցից շատերը գնում են էքսկուրսիաների, այցելում են թանգարաններ, կինո եւ թատրոններ, գնում հուշանվերներ, այսինքն՝ լիովին օգտվում են Մոսկվայի զբոսաշրջային ենթակառուցվածքներից»,-ասվում է զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հեռավոր արտասահմանյան երկրների շարքում առաջին վեց տեղերում են Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ, Չինաստանը, Իտալիան եւ Մեծ Բրիտանիան։ Ընդ որում, այս տարի Մոսկվայում ճապոնացիները շատ են 26, իսրայելցիները՝ 17,5, չինացիները՝ 12,6, իտալացիները՝ 8,6 տոկոսով։