Մահմեդականների համար իսլամ աստվածաբանների հրատարակած կրոնական պատվիրանների հավաքածուն ավելացել է նոր ֆեթվաներով: Դրանցից մեկը նախօրեին հրապարակել է Թուրքիայի բարձրագույն հոգեւոր խորհուրդը: Նոր պատվիրանում մահմեդականների թույլատրվում է զուգարանի թուղթ օգտագործել:
Ֆեթվայում ընդգծում են, որ խորհուրդ է տրվում զուգարանի թուղթ օգտագործել այն դեպքում, եթե զուգարան գնալուց հետո լվացվելու հնարավորություն չկա: Հայտնի է, որ ուղղափառ մահմեդականների համար լվացվելու պահանջը պարտադիր է:
Ֆեթվան հրապարակվել է, քանի որ հոգեւոր որոշ առաջնորդներ սխալ են համարել թուղթը ոչ գրելու համար օգտագործելը: Այս մասին գրում է Hurryet-ը:
Խորհրդի հրապարակած մյուս ֆեթվան արգելում է ողորմություն խնդրել, բացի անհապաղ պահանջները բավարարելու ծայրահեղ անհրաժեշտ դեպքերից:




























