ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը կմասնակցի Ուրումչիում (Չինաստան) կայանալիք Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական համագործակցության գործարարության զարգացման (CAREC) 9-րդ համաժողովին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարության մամուլի ծառայությունից, Ներսես Երիցյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 27-ին հնգօրյա աշխատանքային այցով մեկնելու է Ուրումչի:
Հայկական պատվիրակության կազմում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը եւ Տնտեսական քաղաքականության եւ ռազմավարության մշակման վարչության պետ Արտակ Բաղդասարյանը:
Համաժողովի նպատակը` օտարերկրյա ուղղակի ներդրումների խրախուսումն է ենթակառուցվածքային խոշոր ծրագրերում, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներում մասնավոր եւ պետական ձեռնարկությունների միջեւ համագործակցության խթանումը:




























