Հակերները հերթական հարձակումն են գործել հայկական կայքերի վրա: Այս անգամ հերթը հասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին (www.ffa.am): Երեկվանից կայքը չէր գործում, իսկ կոտրողները ներկայացել են որպես Իրաքի հակերներ, որոնք իրենց համարում են «լավագույնը աշխարհում»:

Բանը սրանով չի ավարտվել: նույն հակերները կոտրել են նաեւ ԲՏԱ բանկի կայքը: Նրանք հիշյալ երկու կայքերում թողել են նույն հաղորդագրությունը: Երկու դեպքում էլ վերականգնողական աշխատանքներն արդեն սկսվել են եւ շուտով հասանելի կլինեն ինտերնետ օգտագործողների համար: