Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան կգա նաեւ Սերբական Հանրապետության նախագահ (պետական միավորում Բոսնիա եւ Հերցեգովինայի կազմում - խմբ) Միլորադ Դոդիկը: Մեր տեղեկություններով՝ նա Հայաստան է ժամանելու այսօր՝ ապրիլի 22-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սերբական Հանրապետության նախագահ  Միլորադ Դոդիկը 1915-17թ.թ. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարություն է ուղարկել խորհրդարան:

Փաստաթղթում ասվում է.

«Սերբական Հանրապետության սերբ ժողովուրդը, որպես ազատասեր ժողովուրդ, որն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կորցրել է իր աշխատունակ բնակչության մեկ երրորդը, ինչպես նաեւ բնական եւ նյութական ռեսուրսների հսկայական մասը, համերաշխություն է հայտնում հայ ժողովրդի ջանքերին եւ աջակցում պատմական արդարության ճանաչման եւ Օսմանյան կայսրության անկման տարիներին հայերի դեմ ոչնչացման, կոտորածի քաղաքականությունը ցեղասպանություն կոչելու համար պայքարում»:

Հաղորդագրությունում նաեւ նշվում է, որ Սերբիայի Հանրապետությունը պետք է «աշխատանքներ տանի մարդու իրավունքների, միջազգային քրեական իրավունքի պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաեւ ընդգծի, որ մարդկության դեմ իրագործված հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, եւ ներդրում ունենա ցեղասպանության ժխտման դեմ պայքարում