ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քարեն Բասը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, որտեղ իր ցավն է հայտնել տեղի ունեցաի համար:

Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Իմ սիրտը ցավում է, ես ներկա էի Ներկայացուցիչների պալատում, որպեսզի իմ հարգանքի տուրքը մատուցեի նրանց, որոնք զրկվեցին կյանքից 100 տարի առաջ Ցեղասպանության ժամանակ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մի շարք հեղինակավոր սենատորներ ու կոնգրեսականներ հավաքվել էին Կապիտոլիումի բլուրում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: