Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երեւան է ժամանելու Եվրոպական ժողովրդական կուսակցության պատվիրակությունը` ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի գլխավորությամբ:

Ժոզեֆ Դոլի պատվիրակությանը կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպումներ են նախատեսված ՀՀ վարչապետի, ԵԺԿ անդամ կուսակցությունների հետ, ինչպես նաեւ այցելություն Հայաստանում Ֆրանսիական համալսարան:

Որպես հիշեցում նշվում է, որ այս տարի փետրվարին ԵԺԿ Քաղաքական Համաժողովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւ է ընդունել: