Ղրղզստանի վարչապետ Ջոոմարթ Օթորբաեւն այսօր՝ ապրիլի 23-ին, հայտարարել է իր հրաժարականի մասին: «Ժողովրդավարական երկրում չպետք է լինի իշխանության մենաշնորհ: Կարծում եմ, իշխանության ճյուղը եւս մեկ անգամ պետք է թափ տալ, ուստի այսօր ես հայտարարում եմ պաշտոնից հեռանալու, իմ հրաժարականի մասին»,-ասել է Օթորբաեւը:

Սպասվում է, որ երկրի խորհրդարանը վարչապետի, ինչպես նաեւ կառավարության անդամների թեկնածությունների շուրջ քննարկումները կսկսի առաջիկա օրերին:

Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխվարչապետ Թայըրբեք Սարփաշեւը: