Սեւրի դաշնագրի պայմանները Հայաստանի համար նվազագույնն է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը, ով այսօր Երեւանի պետհամալսարանին է նվիրել Իվան Գրոզնիի տարեգրության պատճեն:
Նրա խոսքով, անհրաժեշտ է հասնել Սեւրի դաշնագրով նախատեսված տարածքների վերադարձին, ներառյալ Տրապիզոնը:
Խորհրդային Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի վերաբերյալ որոշումները եւս պետք է չեղյալ հայտարարվեն: «Լենինը, Տրոցկին, Ջուղաշվիլին եւ Կոսիգինը աջ ու ձախ բաժանել են ուրիշների հողերը: 1921 թվականի Ղարսի պայմանագիրը, ինչպես նաեւ 1978 թվականին Կոսիգինի եւ Էջեւիթի միջեւ պայմանագրի չեղյալ հայտարարելու համար կան բոլոր հիմքերը, բայց պետք է ընդհանուր աշխատանք եւ յուրաքանչյուրի ջանքը: Առանց դրա ոչինչ չի ստացվի, եւ Հայաստանը չի դառնա ուժեղ պետություն»,-հավելել է Ստերլիգովը:




























