Հանրապետության տարածքում ապրիլի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ, լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 25-27-ին կբարձրանա 6-7 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, թե Երեւանում ապրիլի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +12+14 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +4+9,
Կոտայքում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +4+9,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +4+9,
Լոռիում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +2+5,
Տավուշում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +6+11,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +4+9,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +10+14,
Արարատում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +12+15,
Արմավիրում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +12+15,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +4+9,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +10+14,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+11,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +7+10:





























