ՀՀ Ազգային Օդագնացության Ֆեդերացիան եւս միացել է Հայոց ցեղասպանության 100ամյակին նվիրված միջոցառումներին. Ֆեդերացիան Կարապի լճի վրա տեղադրել է համապատասխան թեմատիկայով ձեւավորված դիրիժաբլը: 

Դիրիժաբլը տեղադրվել է ապրիլի 23-ին եւ եւս մի քանի օր այն ներկայացված կլինի քաղաքի այս հատվածում` նպատակ հետապնդելով  Երեւան ժամանած բազմաքանակ պատվիրակություններին եւ այցելուներին եւս մեկ անգամ հիշեցնելու  կատարված  սարսափելի ոճրագործության մասին: