Ֆրանսիան ու Գերմանիան փորձում են արգելափակել Ուկրաինա-ԵՄ գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունը: Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրը:

«Նրանք հիմա փորձում են փոփոխություն մտցնել հայտարարության տեքստում, որն ամբողջությամբ հարթեցնում են դրա բովանդակությունը»,-ասել է աղբյուրը:

Նրա խոսքով, դրա հետ կապված հատուկ ներկայացուցիչների կառույց է ստեղծվել, որը կփորձի փոխզիջում գտնել:

«Հիմա ձեր (ուկրաինական) դիվանագետները գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի փրկեն իրավիճակը»,-ընդգծել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ԱԳն-ն հույս չունի, որ Ռիգայի գագաթաժողովում հնարավոր կլինի հասնել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը հանելուն: