Փարիզի Շոա համալիրն ու Երեւանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Փաստաթուղթը ստորագրվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Երեւան այցի շրջանակներում, գրում է ֆրանսիական Le Monde-ը։
Ֆրանսիական կողմից փաստաթուղթը ստորագրել է Շոա համալիրի տնօրեն Ժակ Ֆրեջը։
Ստորագրման արարողությունը կայացել է թանգարան-ինստիտուտում, ուր այցելել է Ֆրանսիայի նախագահը։
Նշենք, որ ֆրանսիական պատվիրակության կազմում Հայաստան էր յացելել նաեւ Ֆրանսիայի հերական կազմակերպությունների խորհրդի նախագահ Ռոժե Ցուկերմանը։





























