Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի գյուղերից մեկում։ Այսօր՝ ապրիլի 29-ի առավոտյան, երիտասարդ կինը մոր եւ մորաքրոջ հետ դպրոցից առեւանգել է իր 6-ամյա որդուն: Այս մասին հաղորդում են NEWS.am-ի աղբյուրները:
Դեպքին ականատես է եղել դպրոցի ուսուցիչներից մեկը, որն իր մեքենայով հետապնդել է երեխային առեւանգող կնոջը:
Ուսուցիչը հեռախոսով կապվել է հարեւան գյուղերի գյուղապետերի հետ եւ խնդրել փակել գյուղ տանող ճանապարհները: Երեխային առեւանգող կնոջը գտել են հարեւան գյուղի բնակիչները, որոնք փակել են մեքենայի ճանապարհը:
Երեխային վերադարձել են տուն:
Նշենք, որ 6-ամյա տղայի հայրն ու մայրը ամուսնալուծված են, երեխան հոր խնամքի տակ է, սակայն մորը չեն արգելել շփվել որդու հետ:




























