Թուրքիայում բյուզանդական հոգեւոր արժեքներից մեկը եւս դառնում է մզկիթ։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը հայտնել է, որ Էդիրնե նահանգի Էնեզի շրջանում գտնվող Այա Սոֆիան մզկիթ է դառնալու։
Թուրքիայի եւ Հունաստանի սահմանին գտնվող Էդիրնեի Այա Սոֆիայի վերանորոգման մասին լուրերը շրջանառվել են 2007 թվականից։
Վերջին շրջանում Թուրքիայում թանգարանից մզկիթի են վերածվել Իզնիկի եւ Տրապիզոնի Այա Սոֆիա կոչվող տաճարները։




























