Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայի ափերից արեւելք ընկած հատվածում տեղի է ունեցել երկրաշարժ` 6,6 բալ ուժգնությամբ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 150 կմ արեւելք: Պետրոպավլովսկ-Կամչատսկում ստորերկրյա ցնցումները եղել են 4-5 բալ: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Տուժածներ եւ ավերածություններ չկան: Նույն օրը՝ ավելի վաղ, Կամչատկայում արձանագրվել էր եւս մեկ երկրաշարժ` 4 բալ ուժգնությամբ:




























