Ուկրաինան 540 մլն եվրո լրացուցիչ գումար է ստացել  Չեռնոբիլի ԱԷԿ-ի 4-րդ բլոկի վրա նոր սարկոֆագ կառուցելու համար։ Այս պահին շինարարության ավարտի համար չի բավականացնում 75 մլն եվրո։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի բնության նախարար Իգոր Շեւչենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ սարկոֆագի շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 1.5 մլրդ եվրո։ Դրա շինարարությունը պլանավորվում է ավարտին հասցնել 2017թ.։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը պատրաստ է 350 մլն եվրո տրամադրել նոր ապահով սարկոֆագի համար։