Եվրամիությունը պատրաստ է օգնել Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ-երկրներին, որոնք ԱՀԿ անդամ չեն։ Այդ մասին հայտարարել է ԵՄ-ում նախագահող Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկեւիչը։
«Մենք աշխատում ենք Ռիգայի գագաթնաժողոի հայտարարության վրա։ Որպես այդ գործընթացի մաս, պատրաստ ենք նաեւ աշխատել Հայաստանի հետ նոր համաձայնագրի վրա, իհարկե՝ հաշվի առնելով ԵՏՄ-ին նրա անդամակցությունը»,- ասել է Ռինկեւիչը։
«Մենք նաեւ ցանկանում ենք աշխատել մեր գործընկերների հետ Հայաստանում, Բելառուսում եւ Ադրբեջանում, որպեսզի երկուստեք շահագրգիռ համագործակցության մակարդակ հաստատենք»,- նշել է նա։
Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ են Ադրբեջանը, Բելառուսը, Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան, նրանցից Ադրբեջանն ու Բելառուսը ԱՀԿ անդամ չեն։





























