Իրանը, Ադրբեջանը, Հնդկաստանը եւ Մոնղոլիան կարող են համագործակցել ԵՏՄ-ի հետ, Թուրքիան ցանկություն է հայտնել առեւտրային համաձայնություն ստորագրել ԵՏմ-ի հետ։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։

«Տվյալ փուլում մեր պոտենցիալ գործընկերը կարող է դառնալ Թուրքիան, նախագահ Էրդողանը այցով եղել է մեզ մոտ եւ նման ցանկություն է հայտնել ստորագրել առեւտրային համաձայնություն՝ այն ուսումնասիրելուց հետո»,- ասել է Նազարբաեւը Մոսկվայում Եվրասիական Գերագույն տնտեսական խորհրդի նիստում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։