Գիտնականները պարզել են, որ սնունդ փնտրելիս եւ նոր տարածքներ հետազոտելիս մրջյունների շարժման հետագիծը ենթարկվում է մաթեմատիկական խիստ կանոնների:
Հետազոտողները վերլուծել են խմբերի ու առանձին մրջյունների տեղաշարժը: Արդյունքում պարզվել է, որ անծանոթ տեղանքում լավագույն երթուղին գտնելու համար այդ միջատները ղեկավարվում են Գաուսի եւ Պարետոյի բաշխման օրենքներով, ինչն օգնում է արդյունավետորեն սնունդ գտնել:
Ըստ Gazeta-ի, հնարավոր է՝ ստացված տվյալները ռոբոտ ստեղծող մասնագետներին կօգնեն տարածությունում դրանց պահվածքի մոդելի մշակման հարցում:





























