Թուրքիայի վարչապետ, քաղաքագիտության պրոֆեսոր Ահմեդ Դավութօղլուն ընդդիմադիրներին քննադատելու ժամանակ զավեշտալի սխալ է թույլ տվել։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, դատապարտելով ռազմական հեղաշրջումները, դիմել է նաեւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցություններին։
«Երբ 1960-ի մայիսի 27-ին կախաղան էի հանում վարչապետ Ադնան Մենդերեսին, որտեղ էին «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունները։
«Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Օքթայ Վուրալը պատասխանել է Դավութօղլուին. «Այդ ժամանակ «Ազգայնական շարժում» կուսակցությունը դեռ չկար, այ, անգրագետ»։





























