Ֆիլիպինների մայրաքաղաք Մաինլայում՝ կոշիկի գործարանում, բռնկված հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 35-ի։ Ավելի վաղ հաղորդվում էր 31 զոհի մասին, իսկ բանվորների հարազատները տեղեկացրել էին, որ 63 մարդ անհետ կորած է համարվում, տեղեկացնում է Philippines Daily Inquirer-ը։

Հրդեհը բռնկվել էր նախօրեին։ Բանվորներից մեկի խոսքով՝ հրդեհի պատճառը զոդող սարքավորման պայթյունն է եղել։ Իսկ Մանիլայի կազմում գտնվող Վալենսուլա Սիթիի քաղաքապետ Ռեքսլոն Գաթչալիանը ենթադրում է, որ բռնկման պատճառ կարող էին դառնալ զոդման աշխատանքների ժամանակ առաջացած կայծերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ գործարանի շենքում գտնվող բանվորներից ոչ մեկ չի փրկվել։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։