Գվատեմալայում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է Կենտրոնական Ասիայում ամենահետախուզվող թմրավաճառը։ Խոսքը Էստեբան Չիլելի մասին է, որը Կենտրոնական Ամերիկայում համարվում է ամենավտանգավոր հանցագործներից մեկը։

Չիլելը, որը  քրեական շրջապատում հայտնի է «օպիումի արքա» մականունով, Գվատեմալայում զբաղվում էր այդ թմրանյութի արտադրությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա Կենտրոնական Ամերիկայում օպիումի հիմնական արտադրողներից մեկն էր եւ թմրանյութը մատակարարում էր Մեքսիկա հետագայում ԱՄՆ տեղափոխելու  համար։

2006թ. նրան կալանավորել էին, սակայն այն ժամանակ Չիլելին հաջողվեց փախչել բանտից։