Թմրամաֆիան Մեքսիկայի հյուսիսային Չիուաուա նահանգում թեթեւ շարժիչով օդանավ է խոցել, որի հետեւանքով զոհվել է 6 մարդ, հաղորդում է EFE-ն:

Cessna օդանավը Սինալոա նահանգից ուղեւորվում էր Չիուաուա որպես աէրոտաքսի: Նշվում է, որ այդ շրջանում բախումներ են տեղի ունենում Խուարեսի եւ Սինալոայի թմրակարտելների միջեւ՝ դեպի ԱՄՆ մաքսանենգ ճանապարհների վերահսկողության համար:

Նահանգի գլխավոր դատախազի վարչությունից հայտնել են, որ տեղի ունեցածի պատճառները պարզվում են, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ նշվել էր, որ Մեքսիկայի Հալիսկո նահանգում թմրամաֆիայի հետ բախումներից հետո բանակը պարեկություն է իրականացնում ճանապարհներին: