Չինաստանի Յունան նահանգում պանդայի սպանության եւ նրա միսը վաճառքի հանելու գործով 10 մարդ է ձերբակալվել, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։

Ոստիկանները հայտնաբերել էին կենդանու կաշին, ոսկորներն ու 10 կգ մնացած միսը։ Երեք կասկածյալների մեղադրանք է առաջադրվել։

Կասկածյալներից մեկի խոսքով՝ ինքը փնտրում էր գիշատիչ կենդանուն, որը սպանել էր իր ոչխարին եւ պատահաբար կրակել է պանդայի վրա, երբ պանդան բարձրացել էր ծառը, ինքը երկրորդ անգամ էր կրակել։ Դրանից հետո նա բաժանել էր պանդայի մնացորդները այլ մարդկանց, փոխանցում է Gazeta-ն։

Նշենք, որ մեծ պանդան երկրագնդի վրա ամենահազվագյուտ կենդանիներից է։ Այդ կենդանատեսակից աշխարհում հաշվվում է 2 հազարից էլ պակաս նմուշ։